▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի քաղաքական գործիչը Իրանը համեմատել է «Իսլամական պետության» հետ

Ադրբեջանի քաղաքական գործիչը Իրանը համեմատել է «Իսլամական պետության» հետ:

ԱՀ-ում գրանցված «Միասնական Ադրբեջան ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Գուդրաթ Հասանգուլիևը ԻԻՀ նախագահի ՀՀ այցի հետ կապված Իրանի կառավարման համակարգն անվանել է «մոլլայական ռեժիմ»՝ ասելով. «ԻԻՀ նախագահի Հայաստան այցը սպասված էր, քանի որ Իրանի մոլլայական ռեժիմը սխալմամբ համարում է, որ ուժեղ, ժողովրդավարական, անկախ և առանց խնդիրների Ադրբեջանը սպառնալիք է իր տարածքային ամբողջականության, ներքին կայանության և ընդհանրապես իրենց իշխանական ռեժիմի համար»: Վերջինս նշել է, որ իսլամական աշխարհի աչքից ընկած երկու ուժ կա այսօր, որոնցից մեկն Իրանն է, մյուսը «Իսլամական պետությունը»:

Հասանգուլիևը վերջում ասել է, որ վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը Իսրայելում դեսպանատուն բացի»:

 

 

 

Արտյոմ Տոնոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին