▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի զինուժը կրակել է Վազաշենի դպրոցի ուղղությամբ

Aysor.am-ը գրում է. Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը կրակոցներ է արձակել Վազաշեն գյուղի դպրոցի ուղղությամբ, կայքի փոխանցմամբ, տեղեկացրել է Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը։

Գյուղի բնակիչներից Փիրուզա Գրիգորյանը տեղեկացրեց, որ կրակոցների ժամանակ ինքը շտապել է նախակրթարան՝ երեխային վերցնելու։ «Ես մանկությունից սովոր եմ կրակոցներին, բայց երբ ականն ընկավ կողքս ու հողը թափվեց վրես, շատ վախեցա, հարևաններն օգնության հասան», - պատմեց կինը։

«Մենք՝ ավագներս, տագնապի մեջ չենք ընկնում, բայց երեխաներ կան, որ ցնցումների մեջ են ընկնում, ծնողները շտապ վազում են դպրոց՝ հասկանալու հո վատ բան չի՞ պատահել», - Վազաշեն այցելած լրագրողներին ասաց գյուղի դպրոցի տնօրենը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին