▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներն Արցախի թեմի առաջնորդին թույլ չեն տվել մտնել Դադիվանք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանն անդրադարձել է տարածվող տեղեկությանը, թե ադրբեջանցի զինվորականներն ապրիլի 25-ին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք«Արմենպրես»-ի հետ զրույցում Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը հաստատել է տեղեկությունը՝ դատապարտելով Ադրբեջանի մերժելի կեցվածքը:

/filemanager/uploads/Vahram_Qahana_Meliqyan.jpg

-Տեղեկություն է տարածվել, որ ապրիլի 25-ին ադրբեջանցի զինվորականները թույլ չեն տվել ուխտավորներին այցելել Դադիվանք: Համապատասխանո՞ւմ է իրականությանը տարածված տեղեկատվությունը:

-Այո, ձեր տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Ապրիլի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից համավարակի պատրվակով արգելվել է Արցախի թեմի առաջնորդ ՏՎրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և մի խումբ ուխտավորների մուտքը Դադիվանք։ Նշեմ, որ այդ օրը վանքում նախատեսված էր վանաբնակ միաբանի քահանայական ձեռնադրություն, որի մասին վաղօրոք ծանուցվել էրև այն համաձայնեցվել էր ռուս խաղաղապահների հրամանատարության հետ։

Այսպիսով, հակառակ կատարված նախնական անհրաժեշտ բոլոր տնօրինումների, հնարավոր չեղավ մոտենալ վանքին։ Ավելին՝ արտոնություն ստացած ուխտավորների 25 հոգանոց խմբի թվաքանակն իջեցվել էր տասի։ Իսկ արգելքից հետո չի արտոնվել անգամ փոխանցել միաբանների համար պարբերաբար մատակարարվող սնունդը։

Ակնհայտ է, որ այսպիսով ադրբեջանական կողմը ձգտել է ձախողել քահանայական ձեռնադրությունը, որը նույն օրը երեկոյան կազմակերպվեց Գանձասարի վանքում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին