▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայող մահացել է, մեկը` վիրավորվել

Հուլիսի 6-ին Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկում զինծառայողի ձեռքից ընկել է տանկային արկի լիցքը, որի պայթյունից երկու զինծառայող մահացել է, մեկը`վիրավորվել։

«Ռազմինֆո»-ն է գրում և նշում, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

 

 

 

 

 

 

Մահացած զինծառայողներն են` ենթասպա Աղալարով Ամիդդին Շահմալը օղլուն (Ağalarov Amiddin Şahmalı oğlu) և կրտսեր սերժանտ Սալահով Սամիր Չինգիզ օղլուն (Salahov Samir Çingiz oğlu):

Վիրավորվել է ենթասպա Մամմադով Նուրլան Ռահիմ օղլուն։ Վիրավորի մասին այլ տվյալներ չի նշվում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին