▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանում Ալիևին համարում են Փաշինյանի հետ հավասար թշնամի». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական սոցցանցերի տիրույթում գնալով շատանում են հակաիշխանական տրամադրությունները: Հիմնական թիրախը ոչ միայն Իհլամ Ալիևն է, այլ նրա կինը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան:
     Հիմնական գլխավոր մեղադրանքները երկուսն են: Առաջինը՝ «Ղարաբաղի և հարակից տարածքների վաճառքը Հայաստանին» և «Միլիարդավոր դոլարների թալանը, որոնք տեղափոխվում են օֆշորային ընկերությունների հաշիվներին»:
     Այս երկու գլխավոր մեղադրանքներից էլ ածանցվում են մնացած բազմաթիվ մեղադրանքները, որոնք շատ բուռն արձագանք, հավանություն են ստանում սոցցանցերի օգտատերերի կողմից: Բացի սա, նոյեմբերի 30-ին Ադրբեջանի ընդդիմությունը, տվյալ դեպքում՝ «Ղարաբաղ» կազմկոմիտեն, կազմակերպել է հանրահավաք, որի նպատակն է «բացահայտել հայերի հետ Ալիևի առք ու վաճառքը»:
     Համացանցը հեղեղված է Ալիևին քուրդ-հայկական արմատներ ունենալու մեջ մեղադրանքներով՝ համարելով հայկական կլանի բռնապետ Բաքվում: Նույնիսկ նրանք Ալիևին համարում են Փաշինյանի հետ հավասար թշնամի: Մի խոսքով, խառն են, շատ խառն են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին