▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում աշակերտները պարել են Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո

Աշակերտների համար կազմակերպված արարողության ժամանակ պատրաստվել է հատուկ պարային համար: Oxu.az-ի փոխանցմամբ՝ պարային համարի կատարման նպատակով ուսուցիչներից մեկը ընտրել է հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը, հայտնում է armedia.am-ը:

«Ես բողոքել եմ դպրոցի ղեկավարությանը, բայց անհաջող: Այս երգի տակ են դպրոցականները պարել», - գրել է ծնողներից մեկը`արտահայտելով իր դժգոհությունը սոցիալական ցանցերում:

Նշվում է, որ ոմանք «Արցախ» ստեղծագործությունը վերագրել են ադրբեջանական կոմպոզիտոր Ֆիկրետ Ամիրովին:  

Սակայն, կոմպոզիտորի որդին՝ Ջեմիլ Ամիրովն իր հարցազրույցներից մեկում հերքել է այս տեղեկությունը. «Ես հոգնել եմ դրա մասին խոսելուց: Ֆիկրետ Ամիրովը նման աշխատանք չունի: Այն մարդիկ, ովքեր ասում են, որ հայերը գողացել են Ֆիկրետ Ամիրովի այս գործը, հարվածի տակ են դնում հայրիկիս: Իմ հայրը նման աշխատանք չունի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին