▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Ադրբեջանում հունիսի 12-ի առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում ժայթքել է «Կեյրակի» կոչվող հրաբուխը: Այս մասին APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանի Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը: Ժայթքումը շարունակվել է շուրջ 15 րոպե, որի արդյունքում թունավոր գազերը տարածվել են դեպի հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան շրջանները՝ ընդգրկելով շուրջ 3,5 հեկտար տարածք:

Հրաբուխը գտնվում է Բաքվից 12 կմ հեռավորության վրա: Հարակից բնակավայրերը չեն վնասվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին