Ադրբեջանի Սիյզանի շրջանում ոստիկանները կով են ձերբակալել` ոստիկանական բաժանմունքի դիմաց աճող ծառերի տերևներ ուտելու համար:
Կովի տիրոջ խոսքերով անասունը վնասել է այգու դեկորատիվ ծառերը, ինչը տեսնելով ոստիկանապետը «ձերբակալել» է կովին:
«Կովիս էի փնտրում: Ականատեսների հավաստմամբ նա գտնվել է ոստիկանական բաժանմունքում: Վճարեցի տուգնաք և կովին ազատ արձակեցին` նրան աչքաթող չանելու պահանջով»,-հաղորդել է կենդանու տերը. տեղեկացնում է Analitika.at.ua-ն: