|
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «*****ստանում պահեստազորի հավաքներ են, սահմանի ամբողջ երկայնքով նկատվում է զինտեխնիկայի աննախադեպ շարժ։ Թարմացված․ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Հեյդար Ալիևի նախկին խորհրդականի թվիթերյան գրառումն է հայ-ադրբեջանական նոր բախման թեմայով. ազդարարել է, թե փոքր մի բան տեղի կունենա սեպտեմբեր-հոկտեմբերին, իսկ հիմնականը՝ 2024-ին է, երբ Վաշինգթոնը և Մոսկվան ընտրությունների մեջ կլինեն: Այն որ 2025-ին ընդառաջ՝ երբ լրանում է հրադադարի 5 տարին, խոսել եմ դեռ 2020թ. նոյեմբերի 10-ից հետո, և ոչ միայն ես: Ու մենք լարվածության աճի ականատեսն ենք այդ ժամկետին ընդառաջ: Դժվար չէր նաև գուշակել ԱՄՆ կամ Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամկետի հաշվարկը, ինչը որ Բաքուն միշտ արել է 2016-ին, 2020-ին... Այնպես որ՝ նորություն ոչինչ չկա: Բայց ուշադրություն դարձրեք՝ Էլդարի ասած աշնանային լոկալ կոնֆրոնտացիային ընդառաջ Կրեմլն է օրումեջ ասում, որ ամեն ինչ Հայաստանի ու Փաշինյանի մեղքով է տեղի ունենում, հիշեցնելով ՀԱՊԿ-ը Գեղարքունիքից մինչև Մեղրի տեղակայելու առաջարկը, Ադրբեջանն ու Ալիևի ռեժիմի խոսնակներն են ասում, որ ամեն ինչի մեղավորը Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանն են, որ հրաժարվում են 2020-ի հետպատերազմյա պարտավորություններից: Ու սարսափելիորեն նույն նառատիվները կրկնում են Հայաստանում ընդդիմադիր, իսկ իրականում՝ հիբրիդային-պրոքսի ուժերը.... Մեզ հավաքականություն, կազմակերպվածություն, արագագործություն ու սթափություն է հարկավոր»: |
«Ադրբեջանում պահեստազորի հավաքներ են. սահմանի ամբողջ երկայնքով նկատվում է զինտեխնիկայի շարժ». Հրանտ Միքայելյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


