▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԳ նախարարին և Փաշինյանին խորհուրդ կտայի նահանջի կարմիր գիծը առաջ բերել. Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրում է.

«Բոլոր նրանց, ով Արցախը մարզ է համարում և կոչ է անում անհապաղ միավորման՝ հորդորում եմ շրջահայաց և մի փոքր ավելի խելոք լինել. չինացիները հինգ տարբեր մոդել ունեն, որոնցից երեքը՝ ճանաչված պետություններ, թուրքերը՝ երկու, արաբները՝ էլ չհաշվեմ: Երկու պետության գոյությունը ազգային Արժեք է»:

Ավելի ուշ Արմեն Դարբինյանը հավելել է.

«Իսկ արտգործնախարարին և Փաշինյանին խորհուրդ կտայի նահանջի կարմիր գիծը առաջ բերել. մեր կարմիր գիծը անվտանգությունը չէ, մեր կարմիր գիծը ինքնորոշման իրավունքն է: Չսխալվեք: Հզորները կարող են գայթակղվել եւ միասնաբար անվտանգություն երաշխավորել, մերժելը դժվար կլինի»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին