Մերկելը, Կիկաբիձեն, Մադոննան և Չոն Գիլ Սունը՝ «Կյանքի խոսք» աղանդավորական շարժման անդամ
Ժամանակ առ ժամանակ համացանց է նետվում աղանդավորական կազմակերպությունների հետևորդների ցուցակներ, որոնք շատ վաղուց շրջանառվում են մամուլում և յուրաքանչյուր հրապարակումից հետո գրեթե նորություններ չեն պարունակում: Սակայն շատ վտանգավոր միտում է սկսվել վերջին շրջանում՝ ցուցակների վերահրատարակիչները այնտեղ խցկում ենանձանց անուններ, ում հետ կամ անձնական խնդիր ունեն, կամ էլ սենսացիան առավել ամպագոռգոռ դարձնելու համար պարզապես խաղում են մարդկանց հեղինակության հետ:
Միացյալ երիտասարդական լիգա կոչվող կազմակերպությունը տեղեկություններ է հրապարակել այն մասին, թե Հայաստանում հայտնի անձինք (շոու-բիզնես, հեռուստատեսության աշխատակիցներ, դերասաններ, լրագրողներ) ինչ կապ ունեն այս կամ այն աղանդի հետ: Հրապարակված ցուցակում նշված անձանցից մի մասի հետ ունենալով մտերիմ կամ ընկերական հարաբերություններ՝ զանգահարեցի նրանց և զարմանքս հայտնեցի հրապարակման առնչությամբ: Ասեմ, որ այդ անձիք ուղղակի հումորով էին վերաբերվում այդ տեղեկություններին՝ նշելով, որ արդեն սովորական է դարձել, երբ մի քանի պարապ ու անմեղսունակ երիտասարդներ դավադրության տեսություններ են հորինում իրենց անձի շուրջ և որևէ աղանդի հետ իրենք կապ չունեն, ավելին, շատերը ամբողջ ընտանիքով մկրտված են Հայ առաքելական եկեղեցում:
Իսկ օրինակ Կարեն Բաբաջանյանը, իմ հարցը լսելով, մի կերպ քրքիջը զսպելով, ասաց. «Այդ ցուցակը կիսատ են կազմել, այնտեղ պետք էր ավելացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, դերասան Վախթանգ Կիկաբիձեի, երգչուհի Մադոննայի, Հյուսիսային Կորեայի արդարադատության նախարար Չոն Գիլ Սունի և Հենզել և Գրետելից Հենզելի անունները»...
Ահա այսպիսի աղանդավորներ...
Ֆեյսբուք