▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա, թե ինչ էր անգլերենով կարդում Շմայսը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համացանցի այսօրվա  քննարկման գլխավոր թեմաներից մեկն Առաքել Մովսիսյանի («Շմայս») լուսանկարն էր. հիշեցնենք, որ «Ֆոտոլուրը» հրապարակել է մի լուսանկար, որտեղ ԱԺ պատգամավորն  անգլերեն գիրք է կարդում: 

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն այս առումով ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Այսօր ԱԺ-ի պատգամավոր, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության և Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Առաքել Մովսիսյանին տեսախցիկները ֆիքսել են Մեծ Բրիտանիայի ստորին պալատի պաշտպանության հանձնաժողովի անգլերեն զեկույցը նայելուց:

Զեկույցը հետևյալ հղումով...»:

Հատկանշական է, որ, մինչ ոմանք կարծում են, թե Շմայսը գուցե գրքում եղած լուսանկարներն էր նայում, պարզվում է, որ այնտեղ լուսանկարներ ընդհանրապես չկան...

Լուսանկարը՝ ՖոտոԼուրի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին