▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա թե ինչպես է Ադրբեջանն իր ժողովրդին պատրաստում խաղաղության՝ հայատյացության հերթական օրինակ ներկայացնելով

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

«Ահա թե ինչպես է Ադրբեջանը իր ժողովրդին պատրաստում խաղաղության՝ հայատյացության քաղաքականության հերթական վառ օրինակ ներկայացնելով հանրությանը:

Մասնավորապես, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն օրեր առաջ հայտարարել է.
«Հայկական պետությունը, ազգը և կրոնական անձինք խաբեբաներ են, նրանք խաբում են մեզ»: 
Ամբողջ մի ազգի «խաբեբա» համարելը բացահայտ այլատյացություն է, և ուշագրավ է, որ այդպիսի հայտարարություն է անում այն առաջնորդը, ով պետք է հանդուրժողականության ու սիրո օրինակ ծառայի ադրբեջանական ողջ հասարակության համար»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին