▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա թե որն է «թագավոր դառնալու» ճամփան. «Ժողովուրդ»

ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա երրորդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկը, եւ այն բավական հետաքրքիր պատկեր է պարզում. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից Երեւանի կոնյակի գործարանը, որը կոնյակագործության ոլորտում առաջատար դիրքերում է, հարկեր վճարելու առումով այնքան էլ շռայլ չէ: Երեւանի կոնյակի գործարանը 19-րդն է խոշոր հարկատուների ցուցակում` իր վճարած 3.5 մլրդ դրամով: Ծառուկյանի մյուս ընկերությունները եւս բավական ցածր տեղերում են. «Մուլտի Լեոն» ընկերությունը 220-րդն է (վճարել է 356 մլն դրամ), «Մուլտի գազ»-ը 457-րդ տեղում է (վճարել է 171 մլն դրամ), «Մուլտի գրուպ կոնցեռն»-ը հայտնվել է 592-րդ տեղում (վճարել է 127 մլն դրամ), «Մուլտի մոթորս»-ը 606-րդ տեղում է (վճարել է 123 մլն դրամ): Ահա թե որն է «թագավոր դառնալու» ճամփան:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին