▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին. Լևոն Քոչարյան

Գրավի դիմաց Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացվել

Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի առջև հավաքված աջակիցները սխալ էին լսել դատարանի որոշումը

Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել պաշտոնից ազատվելուց հետո

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Անվտանգության խորհուրդն ադեկվատ է գնահատում ՀՀ անվտանգային իրավիճակը. Նիկոլ Փաշինյան

Հրապարակվում է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը. դատարանի առաջ բողոքի ակցիաներ են. Ուղիղ

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության շնորհիվ անհետ կորած 13-ամյա տղան գտնվել է

100 փուստ...Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի մասին

Այս ամենը հաշվի առնելով՝ մեր քաղաքականությունը լինելու է հեղափոխական. Տիգրան Ավինյան

Մեսիջ՝ Արարատ Միրզոյանի միջոցով. Հրայր Թովմասյանը հրաժարական կտա՞

Նույնիսկ շոգելու ենք. ի՞նչ ջերմաստիճան է սպասվում առաջիկա օրերին Երևանում

Առաջիկայում Ապրիլյանի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով կհրավիրվի Յուրի Խաչատուրովը

Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա․ որտեղ է ապրելու նա

Արթուր Վանեցյանի մայրը նույնպես աշխատանքից կազատվի

Գագիկ Բեգլարյանը առաջիկայում կարող է կալանավորվել

Օսիպյանը պաշտոնանկ կարվի․ նրան կարող է փոխարինել Վիլեն Գաբրիելյանը` Նավակ ճոճողը

Հայտնի է, թե ով է գրել Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը

Աշոտ Փաշինյանը հերթական արձակուրդում է․ Վլադիմիր Կարապետյանի արձագանքը համացանցում տարածված տեսանյութին

Տհաճ անակնկալ. գազը կթանկանա ՀՀ բնակչության համար, ՌԴ-ն ակնարկում է 30 տոկոս թանկացման մասին

Մեր վարչապետն ավելի ու ավելի վճռական է Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում․ ԱԳ նախարար

Սկսենք սկզբից... պացիենտ, ի՞նչ գանգատներ ունեք. Միքայել Մինասյան

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց. . .

Պարտապանին զրկել են ազատությունից ու պահանջել պարտքը

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ

Մի կողմից ընկերս է, մյուս կողմից՝ երկրի ղեկավարը. Ալեն Սիմոնյանը չի շտապում գնահատականներ տալ. . .

«Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը». Վարչապետի խոսնակի մեկնաբանությունը

Արարատ Միրզոյան ջան, Ազգային Ժողովում քո համար հով լռված ես էլի...Արմեն Աշոտյան

Մխիթարյանը՝ «Ռոմա»-«Սասսուոլո» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին

Երևանում ավտոերթ է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ

Կոյուղաջրերի կուտակում. արտառոց շեղումներ չեն հայտնաբերվել

Ո՞վ ես դու, գնա քեզ մի հատ հայելու մեջ նայի. ո՞վ է զայրացրել Ռաֆայել Երանոսյանին

Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել եզրափակչին. մրցակիցը նրան առողջություն է մաղթել

Երևանում է ԳԴՀ նախկին նախագահն, ում ներդրումը մեծ է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Սերգեյ Դանիելյանը Նիկոլ Փաշինյանից Վանեցյանի պաշտոնն է ուզում

Մարտի 1-ին մեր զինվորներին հրամայել են կրակել մեր տների ուղությամբ. գործը բացահայտված է.Փաշինյան

Արցախը Հայաստան է և վերջ․ Փաշինյանը՝ Ադրբեջանի՝ կոմպրոմիս չենթադրող սկզբունքին ի պատասխան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՍԴ-ի մասին Արարատ Միրզոյանի հայտարարությանը

«Զվարթնոց»-ում միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Նիկոլ Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի մասին

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկն էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա.Նիկոլ Փաշինյան

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյան

Բացահայտվել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները․ քրեական գործ է հարուցվել

Հեսա կասեն՝ պուճուր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50 տոկոս փայ ա մտել. Նիկոլ Փաշինյան

ԱԱԾ տնօրենի աշխատանքից ազատման միջնորդագիրը ես ստորագրել եմ. Նիկոլ Փաշինյան

Իմ տեսլականն է, որ Հայաստանը գիտական և տեխնոլոգիական հանգույց դառնա. Արմեն Սարգսյան

Երևանում է Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Նիկոլ Փաշինյանը հիշեց նաև Սիլվա Հակոբյանին, Միհրան Ծառուկյանին, DJ Smoke-ին

Ահաբեկիչները շատացե՞լ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի` իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ, խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին:

Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր:

Արդյունքում, որոշվել է քրեական գործ հարուցել, որի շրջանակներում Ռոբերտ Քուրքյանին ներգրավել են որպես մեղադրյալ՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի և ահաբեկչության նախապատրաստության մեղադրանքով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:

Ըստ տարածված լուրերի` «Սասնա ծռեր» խմբավորման անդամները, ինչպես նաև Ժիրայր Սէֆիլյանը, մշտապես աջակցություն են ստացել ԱՄՆ-ից, ուստի չի բացառվում, որ ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին կամ հայերի որոշակի խմբերին զսպելու նպատակ է հետապնդում ԱԱԾ-ի այս քայլը:

«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց, որ այս քայլը զգուշացում է նաև մյուս քաղաքացիներին, որ արտահայտվելուց առաջ մտածեն, թե ինչ են խոսում:

«Ընդհանուր առմամբ մենք պետք է մտածենք, թե ինչ երկրում ենք ապրում: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ քնից արթնացած մարդը ցանկանում է սրանցից ազատվել, և ինչ ասի, նորմալ է ընդունվում ազգաբնակչության կողմից: Դուք տեսել եք, թե ինչ երթեր էին մարդիկ կազմակերպում արտասահմանում` ի պաշտպանություն «Սասնա ծռերի»:

Հիմա էլ, խնդրեմ, ահաբեկչական միտումներ ունի մեր հայրենակիցը, որը ԱՄՆ քաղաքացի է, վաղը` ավստրալիական քաղաքացին, մյուս օրն` Անգլիայից մեկը: Բայց այս ամենից ազատվելու մեկ տարբերակ կա. ապրել նորմալ երկրում, ունենալ իշխանության նորմալ ղեկավար, և ոչ մեկի մտքով չի անցնի նման խմբավորում ստեղծել»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ ավելին