▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ եմ ստացել, որ շենքերի տանիքներին ինքնակամ տեղադրվում են խաչեր․ Իմքայլական ավագանի

Երևանի ավագանու Իմ Քայլը խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը դեմ է շենքերի տանիքներին գիշերը լուսարձակող խաչերի ինքնակամ տեղադրմանը: Ավագանու անդամը կարծում է, որ դրանք կարող են նաև ոչ պատշաճ ամրացված լինեն տանիքիներին և դառնալ դժբախտ պատահարների արդյունք կամ այլ անկանխատեսելի հետևանքներ ունենալ շենքի և հարակից շենքերի բնակիչների համար. Լուսինե Գևորգյանի գրառումն ամբողջությամբ` ստորև.

«Վերջին շրջանում մի քանի ահազանգ եմ ստացել, որ բազմաբնակարան շենքերի տանիքներին ինքնակամ տեղադրվում են գիշերը լուսարձակող ԽԱՉԵՐ:
Ինքս խորապես հավատացյալ եմ և մեր՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, սակայն նման կրոնական դրսևորումներն ինձ համար անընդունելի են: Առաջին նկարը Չարբախ, Շարուրի 28/1 հասցեն է, երկրոդ նկարը՝ Կենտրոն, Գլենդել Հիլզ թաղամաս, Արգիշտի 11/3 հասցեն: Սակայն տեղեկություններ ունեմ, որ Բագրատունյաց 49 շենքի ինչպես
նաև այլ հասցեների մասին:
Խնդիրը նրանում է, որ նրանից, որ քաղաքացիական կառույցի վրա տեղադրում են կրոնական պարագաներ, դրանք կարող են նաև ոչ պատշաճ ամրացված լինեն տանիքիներին և դառնալ դժբախտ պատահաների արդյունք կամ այլ անկանխատեսելի հետևանքներ ունենալ շենքի և հարակից շենքերի բնակիչների համար:
Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն եմ տեսնում բարձրաձայնել սույն խնդրի վերաբերյալ Երևանի քաղաքապետին և Ոստիկանապետին և թույլ չտալ քաղաքում նման աննախադեպ ինքնիրավչություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին