▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ահազանգ եմ ստացել Շիրակի մարզի մի խումբ մանկավարժներից»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

«Թասիբով» դաշինքի ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուշադրություն. քիչ առաջ ահազանգ եմ ստացել Շիրակի մարզի մի խումբ մանկավարժներից, Շիրակի մարզպետի կողմից հրահանգ է իջեցվել, բոլոր դպրոցներում մանխոր անցկացնել, խստագույնս հետևել.

● մանկավարժները, ոչ մի դեպքում չանդրադառնան վերջին ռազմական գործողությունների զոհերին, նրանց մասին ինֆորմացիա տարածելուն

● չխոսել հայ-թուրքական հարաբերություններից, կամ արտահայտվել միայն դրական

● պատմության ուսուցիչներին հրահանգված է հպանցիկ անցնել Հայոց պատմության նորագույն շրջանը, իսկ 90-ականների գոյամարտին և հաջորդող տարիներին ընդհանրապես չանդրադառնալ:

Ուստի սիրելի՛ ուսուցիչներ, Ձեր պարտականությունն է հայեցի դաստիարակել մատաղ սերնդին, Ձեր աշակերտները պարտավոր են իմանալ այն ամենը, ինչը կօգնի դրսևորվել իրական հայ...

Առաջարկում եմ չենթարկվել ներկա անհայրենիք ու ստոր պաշտոնյաների հրահանգներին, չդառնալ ուրացման և դավաճանության գործիք:

Միևնույն ժամանակ հավաստիացնում եմ, որ կանգնած եմ յուրաքանչյուրիդ կողքին, և թույլ չեմ տալու, որպեսզի որևէ մեկը Ձեզ հալածի, Ձեր հայ լինելու համար...

Իսկ բոլոր նրանք, ովքեր կգնան ուրացման ճանապարհով, շատ կարճ ժամանակում անձնական պատասխանատվության կենթարկվեն:

ՁԵՐ իրական կոչումն է ՀԱՅ մնալն ու ՀԱՅ դաստիարակելը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին