▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ. Կիսասատկած, նիհար, սոված կենդանինե՞ր՝ «ԷԼ Գարդենում»

Ֆեյսբուքյան փակ էջերից մեկում  քաղաքացին գրել է, որ El Garden սրճարանի մանկական բաժնում տեսել է կիսասատկած, նիհար, սոված կենդանիներ․ նա գրել է՝ կենդանիներից երևում է, որ նրանց չեն խնամում, չեն կերակրում, և որոշ կենդանիների մի մասը չկար, կրծած էին:

«Ժողովուրդ, այսօր սարսափելի բան եմ տեսել El Garden սրճարանի մանկականում։ Կիսասատկած կենդանիներ, նիհար, սոված, պարզ երևում ա, ոչ խնամում են, ոչ էլ կերակրում, նույնիսկ որոշների մոտ մարմինների մի մասը չկար, կրծած էին։ Սարսափելի էր։ Եվ այնտեղ երեխաներ են գնում։ Kids Garden-ի  ղեկավարություն, դուք ու՞ր եք նայում։ Ի՞նչ կարելի է անել․ Փրկենք կենդանիներին։ Սա ամենաանմեղ լուսանկարն է»,-գրել է քաղաքացին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին