▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կյանքի է կոչել 17-ամյա Դավիթի երազանքը

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կյանքի է կոչել Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում սովորող 17-ամյա Դավիթ Ամիրշատյանի՝ հրշեջ-փրկարարների առօրյային ծանոթանալու մասին երազանքը։

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Երազանքից՝ իրականություն։

/filemanager/uploads/2020/08/week-4/Davit.jpg

17-ամյա Դավիթ Ամիրշատյանը բնակվում է Էջմիածնում, սովորում է Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։ Նա մի օր հայտնել էր իր մանկության երազանքի՝ հրշեջ-փրկարարների առօրյային ծանոթանալու մասին։ Ընկերներից մեկն այս պատմությունը նամակի էր վերածել ու հասցեագրել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարի հանձնարարությամբ Դավիթի համար Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ շրջայց է կազմակերպվել: Փրկարարները տղային ներկայացրել են իրենց աշխատանքային առօրյան: Դավիթը մի քանի րոպեով պայմանական հրդեհաշիջման է մասնակցել։

Նախարար Ցոլակյանի կողմից երիտասարդը համազգեստ է նվեր ստացել ու ցանկություն է հայտնել օրվա տպավորությունները կտավին հանձնել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին