Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթունի հետ կապված քննություն է գնում, հաստատված փաստ չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ հավանաբար եղել է գազի արտահոսք։

Ցոլակյանը նաև տեղեկացրեց, որ ԱԻՆ-ի բյուջեն 2021 թվականին կավելանա 300 մլն-ից ավելի գումարով: Ըստ նախարարի՝ դրանք այն ծախսերն են, որոնք շատ անհրաժեշտ են:
«ԱԻՆ-ում կադրային խնդիր չկա: Հուրախություն մեզ՝ այս տարի ակադեմիա ընդունվողների թիվը կտրուկ շատացել է: Հետաքրքրությունը դեպի ԱԻՆ մեծ է, և 300 ուսանող կունենանք այս տարի: Իսկ տեխնիկայի խնդիր ունենք: Բյուջեով դա նախատեսված չէ»,-ասել է Ցոլակյանը և նշել, որ ցայսօր ԱԻՆ-ի 91 աշխատակից է վարակվել կրոնավիրուսով, հիմա նվազում է գնում:
«Մեծ մասը դրսից բերված դեպքեր էին, ներսում տարածում չենք ունեցել: 380 ինքնամեկուսացված և 2 մահվան դեպք ենք ունեցել, այս պահին ունենք 4 հիվանդ»:


