Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՆ Փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը նշել է, որ փրկարար ծառայություն զանգում են «սկսած խանդոտ ամուսնուց, որն ուզում է իր կնոջը հետեւել ու կնոջից, ով ուզում է, որ ամուսինը իր ամուսնական պարտականությունները կատարի։ Մի երեխա էլ զանգահարել էր, որ վաղը շատ կարեւոր քննություն ունեմ, ինձ օգնեք, որ խնդիրը լուծեմ։ Շատ դեպքեր են լինում, երբ լվացքի պարաններ են պտտվում եւ մեր փափկասուն տիկնայք խնդրում են օգնել եւ ամենա մազալուն այն է, որ նախարարի հանձնարարականն է, որեւէ մեկին, որեւէ հարցում չմերժել»:
ԱԻՆ զավեշտալի զանգերից ու նախարարի «մազալու» հանձնարարականից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet