▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակակիր կա, կասկածը հաստատվեց. Արարատ Միրզոյան

Առավոտյան ասացի, որ կասկած կա, որ կորոնավիրուսով վարակի դեպք կա ԱԺ-ում։ Ցավոք սրտի այդ կասկածը հաստատված է եւ մենք ԱԺ-ի աշխատակազմում վարակակիր ունենք։

Այս մասին այսօր ԱԺ-ի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արարատ Միրզոյանը այսօրվա նիստի մեկնարկին նշել էր, որ  որ  կասկած կա,  որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է: Ըստ նրա՝ քանի դեռ հանգամանքները չեն պարզվել, այսուհետ պատգամավորները դահլիճ մտնելիս պետք է ձեռնոց և դիմակ կրեն, դա նրանց կբաժանվի մուտքի մոտ:

Հավելենք, որ խոսքը պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մասին է: Նա ինքնամեկուսացել է, քանի որ օրեր շարունակ շփվել է մի անձի հետ, որի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին