▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աջ ձեռքը» հերքում է` Ծառուկյանի անունը շեշտելու համար էս անգամ իմ վրա են հորինել. «ՀԺ»

«Երեկ էլեկտրոնային կայքերից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, որ օրերս ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող  «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանը։ Ըստ այդ տեղեկատվության՝ նա  օդանավակայանի VIP սրահում փորձել է զենք փոխանցել մեկին, որն այն իր հետ պետք է  երկրից դուրս հաներ, բայց  ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Առուստամյանին։ Որոշ  բարձրաստիճան անձանց միջնորդությամբ, սակայն,  Սեդրակ Առուստամյաննն անմիջապես էլ ազատ է արձակվել: Երեկ մեզ հետ զրույցում նա պարբերաբար ծիծաղելով հերքում էր տեղեկությունը»:

Դա լրիվ անհեթեթություն է։

Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված նման լուրերի տարածումը։

Չգիտեմ, դե որ տենց էր թող իմ նկարը դնեին, ինչո՞ւ էին Ծառուկյանի նկարը դնում։ Ձեզ պարզ չի՞, որ Ծառուկյանի անունը շեշտելու համար էս անգամ իմ վրա են հորինել։

Բայց նպատակը ո՞րն էր։

Չգիտեմ, իրականում չգիտեմ։

Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս ամենը կապ ունի Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման հետ։

Ես չեմ կարող կապել ոչ մի բան, ոչ մի բան էլ չեմ կապում։ Ուղղակի Ծառուկյանի մասին բան են ուզել գրել, իմ անունն են գրել։ Այդքան բան»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական Ժամանակ»  թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին