▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ի մոտ ակցիա են անցկացրել` օգնություն խնդրելով պատգամավորներից.a1plus.am

a1plus.am-ի փոխանցմամբ` 22-ամյա զորացրված Իշխան Ղալամյանի ընկերներն ու հարազատներն այսօր հավաքվե են ԱԺ-ի մոտ: Նրանք իրենց վրա կրել են Իշխան Ղալամյանի լուսանկարը:

Իշխան Ղալամյանի ընկերը` Մարատ Մկրտչյանը, «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ եկել են պատգամավորներից օգնություն խնդրելու իրենց ընկերոջ համար: Պարզվում է` Իշխան Ղալամյանի մոտ զորացրումից 14 օր առաջ հայտնաբերվել է երկամների սուր խանգարում: Այժմ նա ստանում է դիալեզ, սակայն լիարժեք բուժման համար անհրաժեշտ է նրան տեղափոխել Գերմանիա, որը բավականին թանկ արժե:

Իշխան Ղալամյանի ընկերները նամակներ փոխանցել են ԱԺ նախագահին եւ վարչապետին:

Ընկերների ներկայացմամբ` Իշխան Ղալամյանի ընտանիքը բաղկացած է 8 անդամից եւ ապրում է սոցիալական ծանր պայմաններում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին