▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԺ-ն» պետք է լուծարվի

 

Հատուկ եմ ԱԺ-ն կրկնակի չակերտների մեջ վերցրել:
Աժ-ն չի համապատասխանում 2012 թ.-ին ստացած քվեին, ուստի պետք է լուծարվի և նոր ընտրություններ պետք է անցկացվեն:
Ոմանք կասեն, որ այդ քվեն էլ էր կեղծված, բայց նույնիսկ այդ կեղծված քվեին էլ չի համապատասխանում ներկայիս ԱԺ-ն:
ԱԺ-ն դարձել է չակերտավոր ԱԺ:
Այն, որ ԱԺ-ն իրականում չի համապատասխանում ժողովրդի կամքին՝ առաջինը վկայեցին 2013 թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքները: Ըստ որի՝ ՀՀԿ քվեն իրականությանը չէր համապատասխանում: 
Երկրորդը՝ դա Ժառանգություն և ՀԱԿ խմբակցությունների ներքին տարածայնություններն էին և պառակտումը: Արդյունքում նրանք երկուսն էլ դադարեցին լինել այն թիմը, որին ընտրել էր ժողովուրդը:
Երրորդը՝ դա իշխանական կոալիցիայի լուծարումն էր: Այո, այդ կոալիցիան իրականում ոչինչ չէր տալիս ՀՀԿ-ին, բայց կարևոր էր ՕԵԿ-ի համար և շատերը ՕԵԿ-ում էին հենց այդ կոալիցիայի շնորհիվ, իսկ բաժանումն էլ միայն վնասեց ՕԵԿ-ին:
Եվ չորրորդը ու վերջինը, դա ԲՀԿ-ի հետ կատարվածն էր: Եկեք համաձայնվեք, որ ոչ ավանդական քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ էր ԲՀԿ-ն երկրորդը ԱԺ-ում: Գագիկ Ծառուկյանը ավելի շատ ձայներ ուներ ԱԺ-ում, քան ավանդական քաղաքական գործիչներ համարվող Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Արթուր Բաղդասարյանի թիմերը և ՀՅԴ-ն միասին վերցրած: ԲՀԿ կշիռը Գագիկ Ծառուկյանի կերպարի, հեղինակության և գումարների շնորհիվ էր: Պարզ է, չէ՞, թե ինչ տեղ ու դիրք կունենար ԲՀԿ-ն, եթե 2012 թ.-ի ԱԺ ընտրություններից առաջ Նաիրա Զուհրաբյանը ստանձներ ԲՀԿ նախագահի պաշտոնը: 
Ստացվում է, որ 2012 թ.-ի ԱԺ ընտրություններին քվե ստացած ոչ կոալիցիան է կոալիցիա, ոչ ԲՀԿ-ն է ԲՀԿ, ոչ Ժառանգությունն է Ժառանգություն և ոչ էլ ՀԱԿ-ն է ՀԱԿ: Միայն ՀՀԿ ու ՀՅԴ կազմն է մնացել անփոփոխ, բայց ոչ հեղինակությունները:
Այնպես որ ԱԺ-ն իրականում չակերտավոր է ԱԺ և չի կարող շարունակել այս կազմով աշխատել: ԱԺ նոր ընտրությունները ուղղակի անհրաժեշտություն են:

Հատուկ եմ ԱԺ-ն կրկնակի չակերտների մեջ վերցրել:Աժ-ն չի համապատասխանում 2012 թ.-ին ստացած քվեին, ուստի պետք է լուծարվի և նոր ընտրություններ պետք է անցկացվեն:Ոմանք կասեն, որ այդ քվեն էլ էր կեղծված, բայց նույնիսկ այդ կեղծված քվեին էլ չի համապատասխանում ներկայիս ԱԺ-ն:ԱԺ-ն դարձել է չակերտավոր ԱԺ:Այն, որ ԱԺ-ն իրականում չի համապատասխանում ժողովրդի կամքին՝ առաջինը վկայեցին 2013 թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքները: Ըստ որի՝ ՀՀԿ քվեն իրականությանը չէր համապատասխանում: Երկրորդը՝ դա Ժառանգություն և ՀԱԿ խմբակցությունների ներքին տարածայնություններն էին և պառակտումը:

Արդյունքում նրանք երկուսն էլ դադարեցին լինել այն թիմը, որին ընտրել էր ժողովուրդը:Երրորդը՝ դա իշխանական կոալիցիայի լուծարումն էր: Այո, այդ կոալիցիան իրականում ոչինչ չէր տալիս ՀՀԿ-ին, բայց կարևոր էր ՕԵԿ-ի համար և շատերը ՕԵԿ-ում էին հենց այդ կոալիցիայի շնորհիվ, իսկ բաժանումն էլ միայն վնասեց ՕԵԿ-ին:Եվ չորրորդը ու վերջինը, դա ԲՀԿ-ի հետ կատարվածն էր:

Եկեք համաձայնվեք, որ ոչ ավանդական քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ էր ԲՀԿ-ն երկրորդը ԱԺ-ում: Գագիկ Ծառուկյանը ավելի շատ ձայներ ուներ ԱԺ-ում, քան ավանդական քաղաքական գործիչներ համարվող Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Արթուր Բաղդասարյանի թիմերը և ՀՅԴ-ն միասին վերցրած: ԲՀԿ կշիռը Գագիկ Ծառուկյանի կերպարի, հեղինակության և գումարների շնորհիվ էր: Պարզ է, չէ՞, թե ինչ տեղ ու դիրք կունենար ԲՀԿ-ն, եթե 2012 թ.-ի ԱԺ ընտրություններից առաջ Նաիրա Զուհրաբյանը ստանձներ ԲՀԿ նախագահի պաշտոնը: Ստացվում է, որ 2012 թ.-ի ԱԺ ընտրություններին քվե ստացած ոչ կոալիցիան է կոալիցիա, ոչ ԲՀԿ-ն է ԲՀԿ, ոչ Ժառանգությունն է Ժառանգություն և ոչ էլ ՀԱԿ-ն է ՀԱԿ:

Միայն ՀՀԿ ու ՀՅԴ կազմն է մնացել անփոփոխ, բայց ոչ հեղինակությունները:Այնպես որ ԱԺ-ն իրականում չակերտավոր է ԱԺ և չի կարող շարունակել այս կազմով աշխատել: ԱԺ նոր ընտրությունները ուղղակի անհրաժեշտություն են:

Արման Մուշեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին