▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավորը՝ հարազատի մահը որպես կորոնավիրուսով մահացած գրանցելու լուրերի մասին

«Վերջերս տեղեկություններ եմ ստանում, որ քաղաքացիները, ովքեր կորցրել են հարազատներ, զանգեր են ստանում, և ինչ-որ առաջարկություններ են լինում, որ հարազատի մահը գրանցվի իբր կորոնավիրուսից մահացած»,- այսօր ԱԺ-ում նման հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Մի քանի այդպիսի դեպքով փորձել եմ ճշտումներ անել, սակայն չի չստացվել: Ես այստեղ տեսնում եմ հնարավոր միտումներ, սադրանքներ»,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորը դիմեց հանրությանը՝ խնդրելով նման զանգեր ստանալու դեպքում դիմեն ոստիկանություն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին