▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աջակցություն կտրամադրվի նաև Իջևանի սահմանապահ գյուղերի թվով 1000 ընտանիքների. Սիփան Փաշինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել,գրելով.

«Սիրելի հայրենակիցներ, մեր կամավոր ընկերների օգնությամբ, իրականացնում ենք սոցիալական աջակցություն` անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ ( իջևանցի ) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ: Իջևանում մոտ 1100 ընտանիք աջակցություն արդեն իսկ ստացավ: Ուրախ եմ տեղեկացնել, որ մոտ օրերս աջակցություն կտրամադրվի նաև Իջևանի սահմանապահ գյուղերի թվով 1000 ընտանիքների: Մարզի մյուս շրջաններում նույնպես կիրականացվի նման աջակցություն` այլ գործարարների կողմից, որի մասին հավելյալ կտեղեկացնեմ: #Մնատանը#Դուխով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին