▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աճել է Րաֆֆին, հաստատ` ոչ թարս

Ազգ, եկա տուն: Նոր:
Էս ի՞նչ ա~ կատարվում: Րաֆֆին «հաղթո՞ւմ» ա:
Հայ դա` նե-նե-նե: 
Շա~տ հետաքրքիր է: Բա շուտ կասեինք:
Էս էն Ժառանգությունը չէ? որ խորհրդարանական ընտրություններում հինգ տոկոս ձայն էր ստացել:
Աճել է Րաֆֆին: Հաստատ` ոչ թարս:
Էս էն Ժառանգությունը չէր? որ հինգ հոգով տաս երգ երգեց խորհրդարանում. հինգ հոգով մտավ պառլամենտ, տակը մնաց երեքը` մեկը հյուպատոս, մյուսը, ինչպես գրում էին իր օրերում` վազքապառկիկ, երրորդը... երրորդն ով է? մոռացա, հա էդ երրորդն էլ վայ թե իրենցը չէ:
Մի բան ասեմ, ու ինձ վստահեք. Րաֆֆին վախեցել է ընդդիմությունից իրեն վերագրվող «հաղթանակից»: Նա, ոնց երեւաց, իրորեն էր պատաստ վեցնել երկրորդ տեղի ձեռնոցը, ընդդիմադիր լինելու փաղանգը:
Հիմա, որ իրեն ձայն են տվել ԲՀԿ-ն... փաստորեն Ծառուկյանը գիտեր ուր է գնացել, ումով է գնացել: ՀԱԿ-ը: ՀՅԴ-ն: Եւ մի քանի կին ատամանտեխնիկներ, նա չի կարողանալու վերցնել այդ ծանությունը, ու դուրս չի գալու դրա տակից... Հիշեք ինչ եմ էսօր ասում. ես այդ հումքը շա~տ լավ գիտեմ. գիտեմ նաեւ, որ իր հայրը` Ռիչարդը «մի քիչ» դժգոհ էր Րաֆֆու ինֆանտիլ խասյաթից ու նաեւբարձրաձայնում էր այդ մասին: 
Սա` ներքաղաքական մասով: 
Կա նաեւ գեոքաղաքական մաս: 
Էդ մասին մի կտոր հաց ուտեմ, նոր: 

Հ.Գ. Րաֆֆին նաեւ շփոթված էր, որովհտեւ գիտեր, որքան էլ իրեն <ծածկողներ> լինեն դրսից, ներսից, իր հետ կապված գործեր կան, որ մի քիչ դժվար է դրանք <ծածկել>, կրկին սկսվելու է դրանց մանվածքը բացվել:

 

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին