▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Տավուշի մարզում ոչ մի պատահար տեղի չի ունեցել, տեղի ունեցածն օդային զորավարժություններ են. Հայկ Չոբանյան

Ինչպե՞ս հայ հոգևորականները դիմավորեցին Էմանուել Մակրոնին՝ Երուսաղեմի Հարության տաճարում

Որևէ պայթյուն չի եղել, Ենոքավանում էլ ինքնաթիռ չի ընկել. Սիփան Փաշինյան

Սամվել Կարապետյանը շքեղ տարեդարձ է կազմակերպել կնոջ համար, որի ժամանակ երգած Կիրկորովը. . .

Կարեն Խաչատրյանն ազատ կարձակվի 20 մլն դրամի դիմաց

Շատերդ եք խմել հետս, այդ թվում՝ Նիկոլը, եւ ոչ միայն սուրճ. Աշոտյան

Գոռ Աբրահամյանը՝ դատավորի պատուհանի կրակոցի մասին նոր մանրամասներ է ներկայացնում

Գործընկերս նոր տեղեկացրեց, որ հրապարակային կերպով մահվան սպառնալիքներ եմ ստացել. Արեն Մկրտչյան

Աշտարակի ոստիկանները դպրոցի տնօրենների ապօրինություններ են բացահայտել

Հաշվի առնելով դրական ցուցանիշները՝Ամանորյա միջոցառումներին հատկացվելիք միջոցները կավելանան.Փաշինյան

Արսեն Թորոսյանի առաջարկի վերաբերյալ կառավարությունը միասնական դիրքորոշում չունի. Պարզաբանում է Փաշինյանը

Եթե Կուտոյանի մերձավոր շրջապատի կողմից ունենանք աջակցություն՝գործը 100%-ով կբացահայտվի. Փաշինյան

Անհրաժեշտ է հաշվի առնել քաղված դասերը՝ խուսափելով նախկին սխալները կրկնելուց. Տիգրան Ավինյան

Ադրբեջանի հետ բանակցություններից խուսափելու որևէ նպատակ չունենք․ Զոհրաբ Մնացականյան

Էդմոն Մարուքյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

ՍԴ-ում սպասում են, որ բոլոր կոռուպցիոներներին վերջում պատասխանատվությունից ազատեն. Փաշինյան

Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայաստանում որակյալ կաթի արտադրության մասին հարցին

Այս տարվա բյուջեով 3.5 անգամ ավելացվել են ճանապարհածախսի համար հատկացվող գումարները. ԿԳՍՄ նախարար

Կուտոյանի ընտանիքը պիտի համագործակցի նախաքննական մարմնի հետ, որ ճշմարտությունը100 % բացահայտվի

Այսօր լրիվ օրինական ճանապարհով միլիարդներ են մսխվում...Փաշինյանը՝ ծննդատների փակման մասին

Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը չհաստատելու մասին

Հունվարի 1-ից ՀՀ-ի աշխատող քաղաքացիները 2,5-4 միլիարդ հավելյալ աշխատավարձ են ստանալու․Նիկոլ Փաշինյան

Կան պայմանավորվածություններ, որ 2020 թվականի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու. Մհեր Գրիգորյան

ՀՀ ոչ մի քաղաքացի հիվանդանոցի դռներին չպետք է մնա. Նիկոլ Փաշինյան

Բարոյականությունս չի ներում, որ ասեմ՝ ի՞նչ ենք խոսել սուշի ուտելուց Մարուքյանի հետ. Ռուբեն Ռուբինյան

Նախազգուշացում եմ հայտարարում Ալեն Սիմոնյանին՝ ինքը գիտի՝ ինչի համար. Արարատ Միրզոյան

Շատ գործարարներ, բարերարներ աշխատում են իրենց հայրենի համայնքներում ծրագրեր իրականացնել.Փաշինյան

Գողական կամ բակային ենթամշակույթը դեռ շատ ամուր է մեր պետության մեջ. «Ժառանգություն»

Պարոն Մարուքյանն իր ասուլիսն ավելի սազական կլիներ, որ իրենց խոհանոցում տար. Ռուբեն Ռուբինյան

Արմեն Աշոտյանի հետ սուրճ խմողը Ռուբեն Ռուբինյանն է. Էդմոն Մարուքյան

Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա դեպքի օրը խլացուցիչ չի հայտնաբերվել

Իմ բաժին առաքելության հետևից գնալու եմ. Արթուր Վանեցյանի գրառումը

Ինձ համար չկան սև և սպիտակ. եթե լավ բան է արել, կապ չունի՝ որ կողմից է, ես ողջունում եմ. Արման Նուռ

Սա նախագի՞ծ է, թե՞ հայոց լեզվի ու գրականության շարադրություն. Սերգեյ Բագրատյան

Դևին սպանողը դառնում է դև.․.Գևորգ Գորգիսյանը՝ «Իմ քայլին»

Մեր ժպիտով պատասխանը բոլոր չար մարդկանց․ Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանի հետ լուսանկար է հրապարակել

Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին

Վանաձորում 23-ամյա երիտասարդը դանակահարել է իր հղի կնոջը

Հայրս սկզբունք էր որդեգրել, եթե Հայաստանն անկախ է՝ վերադառնում ենք...Նաիրի Գրեյս Բարդակջյան

Ձեր վարքագիծն ուղղակի անտանելի և անընդունելի է այս դահլիճում․Մանե Թանդիլյանն՝ իմքայլականներին

Անչափահաս աղջիկը հղիացել էր հորից․ վերջինս ձերբակալվել է․ ՔԿ

Իմքայլական պատգամավորն ընդդիմության մասին խոսեց ձիու մասին անգլիական ասացվածքով

Դուք Ձեր ելույթներում ցույց տվեցիք Ձեր վախերը․ Անի Սամսոնյանը՝ իմքայլականներին

Դու այնտեղ լրիվ զրո ես. Էնջլը՝ ԱՄՆ տեղափոխվելու, բարդությունների և ամեն ինչ նորից սկսելու մասին

ԱԱԾ-ի պետի մահվան հանգամանքների ու սպանդանոցների հետ կապված հարցերին կանդրադառնամ ԱԺ-ում. Փաշինյան

Գնացեք նախկին խորհրդարանի ձեր գործընկերների հետ սուրճ խմեք․ Վիճեցին Մարուքյանն ու Ռուբինյանը

Ծախսերն արդարացված էին․ Նիկոլ Փաշինյանի զրույցը քաղաքացու հետ՝ ամանորյա պետական ծախսերի մասին

Խանութներում օղին կրկնակի թանկացել է, թանկացման սպասում կա նաեւ մսի շուկայում

ԱԿԱՆԱԿԻՏ ԵՐԳԻ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ. Հայկ Մխոյան

Նրա երգը լսելիս, հոգետանջ ու անուշ մի կարոտ է արթնանում քո մեջ՝ Էրգրի կարոտ, որն անթեղված է հայ մարդու հոգում, որտեղ էլ որ նա հանգրվանած լինի: Եվ այդ երգը քեզ առնում-տանում է Մուշ ու Սասուն, Կարս ու Արդահան, թևավորված սիրտդ ծածանում Մասիսների, Անդոկա լեռան ու Սիփան սարի երկնահաս կատարներին: Ասել է, թե երգը զորություն ունի և այն թևավորելու համար զորավոր ձայն, անխառն զգացողություն ու առինքնող մատուցում է անհրաժեշտ: Հայկ Մխոյանը այդ շնորհներով շռայլորեն օժտված երգիչ է, մշեցի իր ապուպապերի զուլալ ակունքներից բխող ինքնատիպ ձայն: Տակավին մեկ տասնամյակ առաջ երգարվեստի խստապահանջ մարդիկ ու երաժշտագետները արդեն իսկ նկատել էին, որ երգի խտաբնակ աշխարհ է մուտք գործում տաշիրյան միջավայրում ծնունդ առած մի պատանի, որն առանձնահատուկ ուշադրության ու սրտացավ հոգածության է արժանի: Այս առումով հիշատակելի է ճանաչված արվեստաբան Թամար Հովաննիսյանի ժամանակին ասած անկեղծ ու հիացական խոսքը. « Ինձ ասացին՝ առանց Հայկի երգը լսելու Երևան վերադառնալն անարդար է, - գրում է Տաշիրում « Յանա » երաժշտական վարժարանի սաների համերգին ներկա երաժշտագետը ու շարունակում. – Քիչ անց առիթ ստեղծվեց ծանոթանալու: Եվ, իսկապես, Հայկ Մխոյանի մասին արժի առանձին խոսք ասել... Տոհմիկ մշեցու ժառանգ, իր Երվանդ պապից մանկուց լսել է Էրգրի զմայլելի երգը: Հայկի համար դրանք դարձել են ինքնատիպ, վառ ու գունեղ, անփոխարինելի մի աշխարհ: « Մեր աղբրից պաղ ջուր բերեք, սիրտս մնաց կարոտով » , - այնպիսի մաքրամաքուր ձայն-երանգով է երգում, այնպիսի հայրենաբաղձ կարոտով է հնչեցնում Մշո ելևէջները, որ, ակամա, հավատում ես՝ քանի դեռ այս երկրում կա այսպիսի սերունդ՝ ամեն ինչ լավ է լինելու... Եվ պատեհ առիթով տեղին է բարերարների ուշադրությանն արժանացնել այս պատանուն: ...Տաշիրցի պատանի երգիչ Հայկ Մխոյանը աստվածատուր այն տաղանդներից մեկն է, որին ասպարեզ դուրս գալու համար սատար կանգնողները հուսախաբ չեն լինի... »:
Հենց այսպես, առանց չափազանցությունների, առանց այլևայլության: Եվ ժամանակի հետ տաղանդավոր պատանին ընթացավ ինքնակայացման ու ինքնահաստատումի դժվարին ճանապարհով՝ ուսանելով մայրաքաղաքի՝ Ջիվանու անվան աշուղական դպրոցում, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Իսկ համերգային անդրանիկ փորձությունը հեռավոր Կրասնոյարսկում էր՝ ազգային, աշուղական ու ժողովրդական երգերի կարոտ հայ համայնքի, նաև օտար հանդիսականի համար: Հաջողությունն ակնհայտ էր, օվացիան՝ անպակաս: Ժամանակն էր ներկայանալու նաև իրեն կարոտած հայրենի եզերքում: Եվ ներկայացավ՝ հուզմունք, ուրախություն ու հպարտություն պարգևելով իր հող ու ջրի հազարավոր մարդկանց, իր երկրպագուներին: Ապա վստահաբար մասնակցեց « Մեկ ազգ, մեկ մշակույթ » համահայկական փառատոնին: Արդյունքում՝ պատվաբեր դիպլոմ: Իսկ հետո համերգային նոր շրջագայություններ նախ Խարկովում, այնուհետև իրեն այնպես սիրով ընդունած նույն Կրասնոյարսկ քաղաքում:
Շնորհառատ, ինքնաբուխ ու ճանաչված երգչով հպարտանալու իրավունք ունեն ոչ միայն Տաշիր աշխարհի իր հայրենակիցները, այլև բոլոր նրանք, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել Հայկ Մխոյան սքանչելի երգչի ուսումնառության ու կայացման ճանապարհին: Եվ նրանցից շատերը անթաքույց հրճվանքով են արտահայտվում Հայկի մարդկային համեստ նկարագրի ու անզուգական կատարումների մասին: Իսկ արտահայտվողները բնավ էլ պատահական մարդիկ չեն: Նրանք հայ երգի խորագիտակ ու վաստակաշեն արվեստագետներ են, իրենց գործի պրոֆեսիոնալներ: Ահա ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, սիրված երգիչ Թովմաս Պողոսյանի մտորումները. « ՈՒրախ եմ գնահատանքի և արժևորման խոսք ասելու Ջիվանու անվան աշուղական դպրոցի իմ նախկին սանի մասին: Դեռևս մեր դպրոցում ուսանելիս նկատելի էր այս բացառիկ գեղեցիկ զգացողությունը դեպի աշուղական արվեստը, դեպի ժողովրդական երգը, որը Հայկն իր մեջ ուներ: Եկավ եղածը ավելի ամրացնելու, խորամուխ լինելու այդ արվեստի ակունքների և պատմության մեջ, յուրացնելու դրա կատարման հնարանքները: Այս տարիներին նա իսկապես կայացավ՝ գրանցելով որոշակի ու լուրջ հաջողություններ: Այս ամենին գումարվում է նրա երգեցիկ զուլալ ձայնը: Ուրախ եմ իր հաջողությունների, ձեռքբերումների համար և հույս ունեմ, որ իրեն տրված բացառիկ ձգտումների, մղումների շնորհիվ մեծ նվաճումներ պիտի ունենա »:
Սա՝ հանրահայտ Թովմաս Պողոսյանը: Իսկ ինչպես է գնահատում երիտասարդ երգչին նույնքան վաստակաշատ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր Արզաս Ոսկանյանը. « Հայկ Մխոյանը կոնսերվատորիայի վերջին տարիների շրջանավարտ սաների լավագույն ներկայացուցիչներից մեկն է: Վստահ եմ, որ շուտով Հայկը լինելու է անվանի երգիչ, կոնսերվատորիան ավարտած ու կիրթ երգիչ: Ես մեծ հավատամքով եմ սպասում այդ օրվան »:
Գնահատանքի այս խոսքերը պատահական չեն, ոչ էլ շռայլություն: Գնահատվում են ոչ թե արհեստածին, էժանագին ծափ- ծնծղա հնչեցնող, հարսանիքներում ու խնջույքներում խումհարացած քեֆչիների առաջ ծամածռություններ անող '' համբավավոր'' դարձած վայ երգիչները, այլ նրանք, ում արյան բաղադրության մեջ է երգի հմայքն ու կախարդանքը: Ով օժտված է ի ծնե և կոչված ծառայելու Ապոլոնին: Հայկ Մխոյանը այդ սակավաթիվ ընտրյալներից է՝ իր անձը խոնարհ համեստությամբ զարդարող, իր անհավակնոտ ու բարեկիրթ կերպարով: Եվ բնավ էլ ավելորդ չի լինի, եթե իր սրտի խոսքն ասի նաև նրա երգիչ, դասախոս Սամվել Գալստյանը. « Հայկ Մխոյանը, որպես երգիչ և ստեղծագործող, օժտված անհատականություն է: Նրա երգը սնուցվում է հայ ազգային երգի ակունքներից: Երգ, որը իրենց հետ բերել են նրա նախնիները Էրգրից: Երգ, որը հարիր է հայ երգչին: Ընկալելով նրա կատարումները, մտքով և հոգով կվերադառնաք ձեր ակունքներին, կլինեք նրա բազմաոճ երգերի ու մշակույթի աշխարհում...»:
Կարծես ամեն ինչ ասվեց առինքնող մեր երգչի մասին: Ավելացնենք, որ Հայկն այս օրերին նախապատրաստվում է բարեգործական համերգներով հանդես գալ այն օջախներում, որտեղ հանգրվանել և ապրում են ճակատագրով դատապարտված մարդիկ՝ ծերանոցներում և մանկատներում: Ուրախությամբ նշենք նաև, որ նրա երգացանկը առաջիկայում կհարստանա սքանչելի ևս մեկ երգով, որը նվիրված է իր հայրենի բնաշխարհին՝ Տաշիրին: Հուսանք, որ երգի և սքանչելի երգչի արժանիքները գնահատող բարեգործ անձինք կհրաշքվեն Հայկ Մխոյանի կողքին՝ ի փառս հայ մաքրամաքուր երգի թարմ ու նորոգ հնչեցման:


Հեղինակ`

Հակոբ Սրապյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես ավելին