▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալավերդուց անցան Գյումրուն

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ ակտիվի հետ քննարկել է համայնքներում իշխանությունը զավթելու օպերացիաները։ Մոտ 2 տասնյակ համայնքներում ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններում պարտվել է, եւ տեղական իշխանություն ձեւավորել են հաղթող ուժերը: Նախօրեին խուլիգանական, ապօրինի սցենարով վերցրին Ալավերդին, հաջորդը, ըստ ամենայնի, Գյումրին է: Երեկ առավոտյան գրել էինք, որ «Բալասանյան դաշինքը» դադարեցնում է կոալիցիոն համագործակցությունը ՔՊ-ի հետ:

Մեր հրապարակումից րոպեներ անց ՔՊ-ն որոշեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել եւ հայտարարեց, որ խզում է «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցությունը, փոխքաղաքապետները հրաժարական են տալիս, որովհետեւ «Գյումրին չի կառավարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եւ իրականացվում է ստվերային կառավարում»:

Խոսքն այն մասին է, որ Դաշինքը կառավարում են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու որդին` Միսակը: Բայց դա բնական է, քանի որ 2021-ի ընտրություններում այս դաշինքն է հաղթել, բայց այն ժամանակ Բալասանյանը գործարքի գնաց` գրեթե ամբողջությամբ զիջելով իշխանությունը եւ պահպանելով միայն քաղաքապետի պաշտոնը, որն իր դրածոն զբաղեցրեց: Դրա դիմաց էլ որդին նշանակվեց Իրաքում դեսպան:

Հիմա ՔՊ-ն այլեւս չի ուզում կիսել իշխանությունը Բալասանյանների հետ, եւ որոշել են «Ալավերդի-2» անել՝ ավագանու անդամներ կգողանան եւ իշխանությունը կզավթեն: Մինչ այդ կփորձեն հասնել գործող համայնքապետի ինքնակամ հրաժարականին: Եթե չստացվի` անվստահություն կհայտնեն։ Պլան Բ-ով էլ հնարավոր է արտահերթ ընտրությունների գնան` ավագանին լուծարելով։ ՔՊ-ական գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը կարծում է, թե զարմանալու բան չկա` ՔՊ-ն «ընդդիմադիր է դառնում, հավանաբար՝ համագործակցությունն արդյունավետ չէր»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին