▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալեն Սիմոնյանի հայտարարությունները բացահայտ սուտ են»․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, թե Ռուսաստանը խնդիր է դրել «ծնկի բերել» Հայաստանի պետականությունը, բացահայտ սուտ են, «24Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և տարակուսել` հարց է առաջանում, թե ինչո՞ւ են նման բաներ արվում:

Պատասխանելով ՀՀ ԱԺ նախագահի մեկ այլ մեղադրանքին, թե ՌԴ-ն է թույլ տվել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, դեսպանը նկատել է, որ հենց Ռուսաստանն է, որ թույլ չի տվել, որ տեղի ունենա սպանդն ու «կանխել է կատաստրոֆան»։

***

Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կարևոր է Ռուսաստանի համար, ինչի վկայությունն է ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում, «24Նյուզ»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք միշտ համարել ենք, և այդ մասին հրապարակավ ասվել է, որ կարևոր է, որ հայերն ապրեն իրենց պատմական հայրենիքում՝ Ղարաբաղում։ Դրանով է պայմանավորված այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Ղարաբաղցի այն հայերը, ովքեր ցանկանում են վերադառնալ, դրա իրավունքն ունեն։ Ես այնպես եմ հասկանում, որ ադրբեջանական կողմից այդ իրավունքը չի մերժվում»,- ասել է նա։

***

Մոսկվան՝ Հայաստանին զենք մատակարարելու մասին
Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերվում Հայաստանին արդեն իսկ ձեռք բերված զենք մատակարարելու` իր պարտավորություններին, և կողմերն ակտիվորեն փոխգործակցում են այդ ուղղությամբ։ Այս մասին «24Նյուզ»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ես գիտեմ, որ ռուսական կողմը շատ լրջորեն է վերաբերվում այդ պարտավորությունների կատարմանը, այո, եղել են որոշակի օբյեկտիվ դժվարություններ, սա քաղաքականացված հարց չէ, հիմա կան ակտիվ շփումներ, փոխազդեցություններ, բոլոր պայմանագրերը, որոնք կան, պետք է կատարվեն առաջիկա երկու տարիների ընթացքում»,- նշել է նա։

Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ 2020-2024 թվականներին Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանին զենք մատակարարելու պայմանագրերում 96%-ից նվազել է մինչև 10%-ի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին