▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանն՝ իր հարսի կալանքի ու Փաշինյանի հետ հարաբերությունների մասին

«Բոլորի մոտ տպավորություն է, որ նման հարցերը պետք է կուլիսային լուծումներ ստանան, ո՛չ, նման հարցերը պետք է ստանան իրավական լուծում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իր եղբոր կնոջ կալանավորումն իր դեմ ուղղված քայլ չի համարում․

«Չենք կարող ես կամ իմ եղբայրը հանցագործություն գործենք, և երկրի վարչապետը կամ որևիցե պաշտոնյա կանչի և կուլիսում քննարկի ու ասի գիտես ինչ՝ քանի որ դու ես կամ քո եղբայրնա, արի էս գործը ծածկադմփոց անենք կամ չանենք։ Ես վստահ եմ, որ իմ բարեկամի վերաբերյալ էդ գործի մասը ժամանակի ընթացքում կպարզվի, որ սխալմունք է տեղի ունեցել»,- նման համոզմունք հայտնեց Սիմոնյանը՝ նաև անդրադառնալով այն հարցին՝ արդյո՞ք եղբոր կնոջը կալանավորելն իր դեմ ուղղված քայլ չի համարում։

«Խնդրում եմ մշտապես հիշել՝ իմ ու Հայաստանի վարչապետի հարաբերությունները իստիտուցիոնալ, նաև ընկերական հիմքի վրա են, մեր միջև չի կարող խնդիր լինել, մեր հարաբերությունները չեն կարող ներխուժել իրավական գործընթացների մեջ։ Երկուսիս կարծիքը համընկել է»,- ասաց ԱԺ նախագահը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին