▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալեքս Հոլդինգ»-ին առաջադրված 5,2 միլիարդ դրամի հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՊԵԿ

ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում նշանակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ստուգումն իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումների համատեղ ուժերով, որի արդյունքում 2018 թվականի հուլիսի 26-ին կազմված ստուգման ակտով կազմակեպությաննն առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման 5,2 մլրդ. դրամ հարկային պարտավորություն (ԱԱՀ-ի և շահութահարկի գծով): 



2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ընկերությանն առաջադրված լրացուցիչ հարակային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի խոսնակ Լուսինե Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 5,2 միլիարդ դրամի խախտում է թույլ տվել։

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել էր, որ շուտով ստուգումներ կսկսվեն նաև  Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետներում:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ վերջերս կեղծ օղի արտադրելու համար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ն տուգանվել էր 10 մլն դրամով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին