▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան

Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը այսօր՝ հոկտեմբերի 7-ի երեկոյան, ժամանեց Երեւան։

Նա Հայաստանում է՝ WCIT-2019  համաժողովին մասնակցելու նպատակով. Օհանյանը «WCIT-2019» ՏՏ համաշխարհային համաժողովի մոդերատորներից է, բացի այդ՝ նա վաղը ներկա կլինի իր՝ «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն տարբերակի շնորհանդեսին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-9-ին Երևանում տեղի է ունենում «WCIT-2019» ՏՏ համաշխարհային համաժողովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը Հայաստան էր ժամանել հայազգի մեկ այլ աստղ՝ Քիմ Քարդաշյանը՝ քրոջ Քորթնիի հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին