Ալեքսիս Օհանյանի կինը՝ լեգենդար մարզիկ Սերենա Ուիլյամսը, երկու դուստր ունի։ Նրանցից ամենափոքրը ծնվել է օգոստոսին եւ դեռ կրծքով է կերակրվում։ Ընդ որում, Սերենան որոշել է իր կաթով կերակրել ոչ միայն իր, այլ նաև ուրիշների երեխաներին: Անհրաժեշտ հետազոտություններից հետո Ուիլյամսը դարձել է հատուկ բանկի դոնոր, որը կրծքի կաթ է մատակարարում կարիքավոր մայրերին և երեխաներին։
Մրցանակակիր թենիսիստուհին ցույց է տվել սառնարանը, որտեղ պահվում են կաթի պաշարները։ «Վերջերս Նյու Յորք կատարած ուղևորության ժամանակ ինձ մոտ կրծքի կաթ էր մնացել: Սքրինինգ անցնելուց հետո կարողացա այն նվիրել՝ տուն տանելու փոխարեն: Ես գիտեմ շատ հրաշալի կանանց, ովքեր կաթ չունեն, բայց դրա կարիքն ունեն: Հրաշալի էր»,– գրել է Ուիլյամսը։
Նա նշել է, որ այս նվիրատվությունը «ցնցող» զգացողություն էր իր համար, եւ ինքը «շատ ուրախ է», որ ունի կրծքով կերակրվող երեխաներին կերակրելու հնարավորություն, որոնք դրա կարիքն իսկապես ունեն։