▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը և Թուրքիան արդեն միջանցք են կառուցում Սյունիքի հողի զավթման գործուն քայլերով. Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշում եք՝ հայտնի դարձած ապրիլյան երգը՝ «ես մենակ չեմ, մենակ չեմ, քայլում եմ, քայլում եմ.....», երեք տարին անցավ քաոսի ակնթարթի արագությամբ, պարզվեց՝ մենակ ենք, ու մնացել է աստանդական քայլքը....

/filemanager/uploads/Narine_Dilbaryan.jpg

Ալիևը և Թուրքիան արդեն միջանցք՝ ճանապարհ-հաղորդուղիներ են կառուցում Սյունիքի հողի զավթման գործուն քայլերով, իսկ Հայաստանի Երրորդ Հանրապետություն կոչվող կառույցն ԱԳՆ մակարդակով հայտարարություններ է անում, ԵԱՀԿ-ում ՀՀ պատգամավորները ճգնում են թղթե շերեփներով մի ծերպ բաժին ստանալ միջազգային իրավունքի կաթսայից, բայց պարզվում է, որ ինչպես պատերազմի ջախջախող օրերին մենք մենակ ենք, մենակ ենք, աջ ու ահյակ դեմ ու ձեռնպահ կամ լոկ խոսքերով կողմ: Արցախի տարածքային ամբողջականությունը կորուսյալ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենք վտանգել թուրքերի հետ «բարեկամության» ապաթշնամիացման շինծու գաղափարաբանությամբ, ճանապարհների բացման քայլերով, ընտրարշավ է անում Նիկոլ Փաշինյանը պաշտոոնապես չհայտարարված «ԱԺ արտահերթ ընտրություններ» գործողության շրջանակում, ժողովուրդն էլ՝ հանդիսատես»:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին