▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը ընկել է աշխարհի ջանին

Ալիևը կրկին սեփական երկրի բնակիչներին ոգևորելու ու նավթի գներից շեղելու համար սկսել է հայրենասիրական ճառեր արտասանել: Հիմա էլ սա հայտարարել է, թե Ադրբեջանական բանակը աշխարհում ամենալավերից է: Հա, նա չի սահմանափակվել միայն տարածաշրջանով ու միանգամից կպել է աշխարհի ջանին: Հետո էլ ավելացնում է, թե հակառակորդի ցանկացած դիրք կարող ենք խոցենք և այլն և այլն:

Դիրքեր խոցելու մասին , եթե խոսքը գնա, ապա Ալիևը թող աչքի տակ պահի Մինգեչաուրը ու Բաքվի իր տաքուկ նստավայրը: 21-րդ դարում մարդ պետք է անասուն լինի , որ դիրք խոցելը առավելություն համարի:

Հիմա մի քանի դրվագ հիշենք այսպես կոչված աշխարհի ամենալավ բանակի պատմությունից: 25 տարի առաջ այս բանակը դուրս շպրտվեց Արցախից, 25 տարի, ամեն օր դիրքերում կրակելով, դիվերսանտներ ուղարկելով, այս բանակը չկարողացավ իր նպատակին հասնի: 25 տարի հետո՝ այս տարվա ապրիլ ամսին, այդ բանակը ահռելի վնասներ կրեց, առաջին հարձակումներից մեկի ժամանակ միանգամից զոհվեցին 30-ից ավել հատուկ ջոկատայիններ, չենք հաշվում զոհված վարձու զինվորների քանակը, որոնց մարմինները այդպես էլ հետ չպահանջեց Ալիևը և դրանք թաղվեցին չոլերում: Ուղղակի պետք է ճշտվեր՝ արդյո՞ք թուրք և իսլամիստ ահաբեկիչները, որոնք կռվում էին Ալիևի բանակում, ևս հանդիսանում են այդ ամենալավ բանակի մասնիկը: Վերջապես, ամենալավ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը իր սկսած մարտից 5 օր հետո չի վազում բոլոր հնարավոր պաշտոնյանների ոտքերը լիզում, որպեսզի վերականգնվի հրադադարը: Ամենալավ բանակի գերագույն հրամանատարը չի խնդրում հակառակորդ երկրի նախագահին, որ նա զորքը մի քիչ հետ քաշի դիրքերից:

Եթե այս տեսքը ունեն աշխարհի բոլոր ամենալավ բանակները, ապա մենք թող այդ ցուցակում վերջինը լինենք:

Աշոտ Ասատրյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին