«Ալիևը գերիների հարցով շանտաժ է անում Հայաստանին ու առանձին նաև Նիկոլ Փաշինյանին, Փաշինյանն էլ իր հերթին շանտաժ է անում թե՛ Հայաստանի բնակչությանը, թե՛ գերիների հարազատներին, թե՛ ընդդիմությանը»,- այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Կարծես մենք էլ ենք գերի փորձված հին շանտաժիստ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ձեռքում, ուղղակի Փաշինյանի ուժը, բնականաբար, չի պատում Ալիևի վրա, բայց սեփական բնակչության վրա պատում է...»,- ասել է նա:
Վրթանեսյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձելու է շարունակ նոր գերիներ վերցնել:
«Եթե Ալիևը տեսնում է, որ գերիների հարցը այսպիսի հարմար լծակ է մեզ ճնշելու համար, ապա անընդհատ փորձելու է նոր գերիներ վերցնել: Ի վերջո հիշենք, որ 62 գերի վերցվել է արդեն հրադադարի համաձայնությունից հետո: Սա ահռելի թիվ է, և որևէ ինֆորմացիա չկա, թե ինչ հանգամանքներում են այդ գերիներին վերցրել, ինչի են այդ մարդիկ զենքը վայր դրել…»,- նկատեց Վրթանեսյանը:


