▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը հայտարարել է, որ մոտ 140 հազար մարդ շուտով «կվերադառնա» Ղարաբաղ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Շուշիի գլոբալ մեդիա ֆորումում, հայտարարել է, որ նախատեսում է մինչև 2026 թվականը 140 հազար մարդու վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղում, Gazeta.ru–ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է «Ազերթագ»-ը:

«Միայն Ղարաբաղի տարածաշրջանում մինչև 2026 թվականը ակնկալվում է 140 հազար մարդու վերադարձ։ Հուսով եմ, որ հաջորդ տարի առաջին բնակիչները կգան և կհաստատվեն Շուշի քաղաքում»,- ասել է պետության ղեկավարը։

Ալիևի խոսքով, Ադրբեջանի իշխանությունները մտադիր են առաջիկա երեք տարիների ընթացքում «վերադարձնել» ավելի քան 150 հազար մարդու Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուրի» շրջաններ։

Մինչ այս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «սխալ ու վտանգավոր» էր որակել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Արցախում էթնիկ զտումների մասին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին