Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իմաստ չունի հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ խոսելով փոխզիջումների մասին՝ Հայաստանը կոնկրետ ոչինչ չի ասում, միայն ինքնորոշման մասին։
«Վերջին երկու տարվա ընթացքում ես նրա հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն դրանք բոլորն անօգուտ և անիմաստ էին` առաջին հանդիպումներից բացի»,- Ալիևի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն ավելի կոնկրետ պետք է լինի իր դիրքորոշման մեջ:
«Բաքուն ակտիվ բախումների առաջին օրից սկսել է պահանջել հայկական կողմից ներկայացնել Ղարաբաղից ու հարակից շրջաններից զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույց: Եթե Հայաստանը մեզ լսեր, այսօրվա իրավիճակում չէինք հայտնվի: Հնարավոր է՝ այդ դեպքում պատերազմը կավարտվեր մեկ ամիս առաջ»: