▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը Թուրքիայում 13 մլն եվրո արժողությամբ հյուրանոց է գնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ամենահայտնի հանգստավայրերից մեկը հանդիսացող Բոդրում ծովափնյա քաղաքում 13 մլն եվրո արժողությամբ հյուրանոց է գնել: Ըստ թուրքական «emlaktasondakika.com» լրատվական կայքի` 17.000 քմ տարածք զբաղեցնող հյուրանոցը գտնվում է Բոդրումի Յալըքավաք շրջանում: Նշվում է, որ 5 աստղանի հյուրանոցը բաղկացած է 145 համարից: Հունական Կալիմնոս և Լերոս կղզիների տեսարանով հյուրանոցը կարող է ընդունել միաժամանակ 500 այցելու:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին