▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևը խոստովանեց. ինչպե՞ս է հիմա իր մեղադրանքը ձևակերպելու Փաշինյանը»

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասուլիսի ժամանակ հունվարի 10-ին հայտարարել է, թե նախկինում բանակցությունների ժամանակ հայկական կողմը պատրաստ է եղել Ադրբեջանին հանձնել Արցախի հինգ շրջաններ, բայց պահել Քաշաթաղը (Լաչին) ու Քարվաճառը:
«Մինսկի խումբը ևս գտնում էր, որ Լաչինը պետք է մնա հայերին»,– նշում է Ալիևը:
Հետաքրքիր է, ինչպե՞ս է հիմա ձևակերպելու Նիկոլ Փաշինյանը իր մեղադրանքը, թե Արցախը նախկինները վաճառել էին, բայց գցեցին իր նման հարիֆի գրպանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրի Հոխիկյանը։

Էդուարդ Շարմազանովն էլ , նույն թեմայով, գրել է․ 

Ապացույց,որ Սերժը ճիշտ էր,կապիտուլյանտները՝ սխալ։

Ալիեւն այսօր ասել է,որ Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին հայերին։

Մտա՞վ ուղեղներդ։

Ասում եմ՝ Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմը հասել էր նրան,որ ոչ միայն Շուշին,Հադրութը,Ասկերանն ու Մարտակերտը,Մարտունին ,Ճարտարն ու Ստեփանակերտն էին մնալու հայերին,այլ նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը։

Դե ոնց Նիկոլ գոռալով բերեցիք փորձանքին մեր գլխին կապեցիք,տենց էլ դուրս եկեք փողոց ու հեռացրեք։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին