▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի պահանջը՝ գերիներին վերադարձնելու դիմաց. շենք՝ Ստեփանակերտում, գլխին էլ Ադրբեջանի դրոշը

Հայ գերիների վերադարձի շուրջ ընթացող բանակցությունների մասին Փաշինյանի իշխանությունը շարունակում է ոչինչ չասել հանրությանը:

Տպավորություն է, որ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց իրականությունն այն է, որ գերիների հարցով ադրբեջանական կողմը բավական մեծ ճնշում է բանեցնում հայկական կողմի վրա: 

Arminsider տելեգրամյան ալիքի տեղեկություններով Ադրբեջանը տեղեկացրել է, որ կվերադարձնի հայ գերիներին, եթե իրեն հնարավորություն տրվի Ստեփանակերտում ունենալ շենք, որտեղ կնստի ադրբեջանական կառավարության ներկայացուցիչը, իսկ շենքի գլխին կծածանվի Ադրբեջանի դրոշը:

Ամբողջական այստեղ

Հավելենք, որ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն օրերս խոսել է լուրերի մասին, թե  Ստեփանակերտում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ՝ հերքելով դրանց իսկությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին