ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը․
«Ալիևն ասում է՝ նիկոլն ինչ ասում է, ճիշտ է ասում, ինչ անում է՝ ճիշտ է անում:
Հայաստան պետություն չպետք է լինի, Հայաստանը բանակ չպետք է ունենա, ադրբեջանը պետք է միշտ հաղթող մնա, իսկ Արցախ չպետք է լինի:
Նիկոլն ասում է՝ ալիևը ճիշտ է ասում, մեզ պետություն պետք չէ, խաղաղության օրակարգը նույնն է թե Հայկական պետության վերացումն ու Արցախի հայաթափումը, իր իշխանության գալու ու մնալու ծրագիրն է, որն ինքը պետք է անշեղորեն կատարի, որ մնա իշխանություն ու չպատժվի ո՛չ ներսից, ո՛չ էլ դրսից:
Սա կարճ կարելի է անվանել տիրոջ ու ծառայի երկխոսություն, որտեղ տերը հրամայում է, իսկ ծառան հլու-հնազանդ կատարում:
Իսկ եթե քաղաքական լեզվով ասեմ, սա ակնհայտ հավաքագրված գործակալի վարքաբանություն է, ով ստացել է իր տիրոջ պատվերն ու կյանքի գնով պետք է կատարի:
Այս իրավիճակում շատ ավելի կարևոր է, թե ինչ է մտածում Հայ ազգը, Հայ մարդը, համաձա՞յն է կատարել ալիևների հրամաններն ու իրականացնել թուրքերի դարավոր երազանքը, որը նիկոլերեն կոչվում է «խաղաղության դարաշրջան»: Վստահ եմ՝ ՈՉ...»:


