▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիկ Սարգսյանը կտեղափոխվի՞ ԱՄՆ. «Ժամանակ»

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան օրերս մեկնել էր ԱՄՆ, որտեղ, ըստ շրջանառվող տեղեկությունների, առաջիկայում պատրաստվում է տեղափոխվել բնակություն հաստատելու եւ բիզնես-գործունեություն ծավալելու նպատակով։

Նա, սակայն, «Ժամանակի» հետ զրույցում հերքեց այդ լուրերը» «Ես չեմ պատրաստվում ՀՀ-ից ոչ մի տեղ գնալ։ Դրանում հաստատ համոզված եղեք։ Չգիտեմ, թե այդ լուրերը ում իմպրովիզացիաներն են, չեմ հասկանում, բայց դրանք սուտ են»,- ասաց նա՝ հավելելով. «Գործով էի գնացել, խնդիրներ կային, ստիպված անպայման պետք է գնայի։ Մի քանի օրով գնացել, հետ եմ եկել, ուրիշ բան չկա։ Ես ի՞նչ կապ ունեմ Ամերիկայի հետ, էսա իմ երկիրը, ես էստեղ եմ ապրում, ո՞ւր գնամ»»։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին