Տասն օր առաջ Արմավիրում և Երևանում մասսայական թունավորման դեպքով տուժած 49 անձանցից մեկը երիտասարդ կին է՝ 42 տարեկան, Երևանից:

Այս մասին հաղորդում է Yerevan.Today-ը: Երկու շաբաթ առաջ շտապօգնության ահազանգով Հերացու անվան թիվ մեկ կլինիկա տեղափոխված կինն այլևս կույր է, ունի ախտահարված օրգաններ, բժիշկները նրա վիճակը գնահատում են անհուսալիորեն ծանր, բայց շարունակում են պայքարել կյանքի համար:
Ի դեպ, նույն հիվանդանոցում մահվան երկու դեպք է գրանցվել անցած շաբաթ, երկուսն էլ տղամարդ:
Հիվանդանոցի մասնագետները խիստ անհանգստացած են, բացի այն, որ մահաբեր մեթալն ագրեսիվ թույն է ու չունի իր հակաթույնը , պարզվում, է, չկա նաև բժշկության մեջ դրա թունավորման դեպքի համար որոշակիացրած պրոտոկոլ: Բացի այդ, թունավոր տեխնիկական սպիրտի շրջանառությունը կանխված չէ, հայտնի չէ սկզբանղբյուրը, հետևապես՝ չեզոքացված չէ վտանգը: Մասնագետները առաջիկա օրերի համար ամենևին էլ չունեն դրական կանխատեսումներ: Հակառակը՝ սպասվում է, որ նույն թունավոր սպիտրից պատրաստված ալկոգելից առաջիկայում կգրանցվեն թունավորման ծանր նոր դեպքեր:
Ի դեպ, այս մաիսն խոստովանում է նաև թունավորման դեպքով կալանավորված Ավետիք Վարդանյանի փաստաբան Վարդգես Գևորգյանը, ով կայքին տված հարցազրույցում պատմել է, թե քանի անգամ է իր պաշտպանյալը գնել սպիրտը ու դրանից ալկոգել ստացել. Կնշանակի՝ այդ ալկոգելը դեռևս շուկայում է ու տարածվում է լայնորեն, իսկ պատկան մարմինները հրատապ միջոցառումներ չեն ձեռնարկել ազգային անվտագության սպառնալիք դարձած թունավոր սպիրտի իրացման ճանապարհներն հայտնաբերևելու ու վտանգավոր տարածումը կնախելու համար:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


