▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամառը թենիսային է լինելու

Հուլիսի 14-ից Երևանում մեկնանարկում են  յոթ շաբաթ անընդմեջ իրար հաջորդող  միջազգային թենիսի մրցաշարեր: Նման քանակի իրար հաջորդող մրցաշարեր արդեն երկրորդ տարին են անցկացնում Հայաստանի և Միջազգային թենիսի ֆեդերացիաները:        

 Մրցաշարերի հաղթողները կստանան միջազգային վարկանիշային միավորներ:

Բոլոր խաղերը կանցկացվեն Incourt Հայաստանի  ամենամեծ թենիսի ակումբում:

  Խաղերի սկիզբը յուրաքանչյուր օր՝ ժամը`9.00- ին:

 Առաջին մրցաշարն է  “ITF 18 Juniors” պատանեկան մրցաշարերը: Մասնակցում են թենիսիստներ 18 երկրներից` Մեծ Բրիտանիա, Ֆրասիա, Գերմանիա, Ռուսաստան, Վրաստան, Իսրայել և այլն: 

Հայաստանի մասնակիցներն են`

                                                        Միքայել Խաչատրյան

                                                        Արշակ Խաչատրյան

                                                        Միքայել Ավետիսյան

                                                        Լուսինե Չոբանյան

                                                       Լինդա Օհանյան

                                                      Անի Սաֆարյան

                                                      Մարիամ Բայաթյան

                                                     Միլեն Ավետիսյան

Մրցաշարերի գլխ. մրցավարն է` միջազգային վայթ բեյջ (white badge)  կարգի մրցավար` Գրիգոր Դավթյանը:

Հիմնական ցանցը  կազմաված կլինի 48 թենիսիստներից, որից  42- ը որոշվել են ըստ իրենց միջազգային վարկանիշի, իսկ 6-ը որակավորման փուլի խաղերի արդյունքում:

      Ստորև ներկայացված է բոլոր մրցաշարերի ցանկը.

                                          1-ին , 2-րդ շաբաթ  

                                                      Հուլիսի 14-ից 19-ը,  21-ից  26 –ը

ITF 18, Juniors– պատանեկան մրցաշարեր մինչև 18 տարեկան տղաների և աղջիկների միջև:

 

                                                               3-րդ, 4-րդ շաբաթ

                                                   Հուլ. 28- ից  օգ. 2-ը, օգ. 4-ից 9-ը:

Tennis Europe 16- մինչև 16 տարեկան տղաների և աղջիկների միջև (կազմակերպիչ է  նաև Թենիս Եվրոպան): 

 

                                             5-րդ , 6- րդ ,7 –րդ շաբաթ

                                     օգ.11-ից 16-ը,  18-ից 23-ը,  25-ից  30-ը:

Tennis Europe 14 – մինչև 14 տարեկան տղաբերի և աղջիկների միջև (կազմակերպիչ է  նաև Թենիս Եվրոպան):  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին