Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նստաշրջան է գումարել, որի ժամանակ քննարկել է ընտրախախտումների համար պատիժների խստացման հարցը:
ԱԺ պատգամավոր Նարիա Զոհրաբյանը թեմայի շուրջ հետևյալ միտքն է արտահայտել. «Ամբողջ կյանքում այդ մարդիկ ստրուկ են եղել, սպասել են՝ կառավարությունից հրահանգեն»:
Պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ նշել է. «Մի սենյակում զինվորների համար գումար էին հավաքում, մյուսում` կաշառք բաժանում»:
Իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Այս փաստաթուղթը չպետք է ձեռի հետ, ոտի վրա բերել ԱԺ. մենք Ձեր կցորդը չենք»:
Մանրամասները` տեսանյութում: