▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամբողջ օրն իրար եք տեսագրում, ձայնագրում ու իրար մեսինջերներից դուրս չեք գալիս... Առաքելյանը՝ Երիցյանին

«Պարոն Երիցյան, դուք ամեն անգամ ձեր ելույթներն օգտագործում եք անձնական ինչ-որ վիարվորանքներ փորձելով ուղղորդել ԲՀԿ-ի նկատմամբ: Ծիծաղում եք, չգիտեմ ինչեր եք անում: Ձեզ մի քիչ կոռեկտ պահեք, դուք նաև սոցիալական մեդիայում եք շատ անշնորհք: Մենք ոչինչ չենք ասում, ժպիտով անցնում, գնում ենք առաջ: Ինչ վերաբերում է նամակներ գրելուն, դուք ինքերդ էլ գիտեք, թե ինչեր եք գրում, տեսագրում ոչ միայն ուրիշների, այլ ինքներդ իրար դեմ: Եկեք չմանրամասնեմ: Ըստ օդում, կախված լուրերից, ամբողջ օրն իրար եք ձայնագրում ու իրար մեսինջերներից դուրս չեք գալիս: Մեզ մոտ չկա տենց բաներ»,- այսօր Երևանի ավագանու նիստում, ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը՝ դիմելով «Իմ քայլը» ավագանու խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին