▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ պետք է անել հիմնավորված և առանց զգացմունքային ուղղորդումների

ԲՀԿ խմբակցության քարտողար Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով ապրիլի 9-ի իրադարձություններին նշել է. «Մենք տեսանք ՀՀ քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը, տեսանք, թե ինչ է նշանակում «Ապահով Հայաստան» կարգախոսը. մարդուն հարվածում էին միայն այն բանի համար, որ մարդն ուզում էր իրացնել իր՝ խաղաղ երթ անցկացնելու իրավունքը»: 
Զերծ մնալով քննադատական խոսք հնչեցնելու պատգամավորի հայտարարությանը, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ մեզանում «ապահով» լինելու հանգամանքը, տարբեր կերպ է ընկալվում: Մեկի համար «ապահով» լինելը ենթադրում է արտաքին սահմանների պաշտպանվածություն, մյուսի համար սեփական իրավունքների իրացում, երրորդի համար՝ երկուսը միասին: Միգուցե արժեր հենց սկզբից առավել մատչելի ձևով սահմանել, թե ինչ է նշանակում «ապահով» ու ինչ է ենթադրում «Ապահով Հայաստանի» կառուցումը:
Ինչևէ, «Մարդուն հարվածում էին միայն այն բանի համար, որ մարդն ուզում էր իրացնել իր՝ խաղաղ երթ անցկացնելու իրավունքը» նախադասությունը ոչ միայն վտանգավոր ձևակերպում է, այլ իրավունքն ու օրենքը յուրովի մեկնաբանելու փորձ: Քանզի, նման պատասխանատու հայտարարություն անելուց առաջ, պետք չէ նման նուրբ հարցերին միակողմանի մոտենալ: Օրինակ, եթե ես որոշեմ ազատ տեղաշարժի իմ իրավունքն իրացնել փողոցի մեջտեղով քայլելով կամ երթևեկությանը խանգարելով, արդյո՞ք ոստիկանության զգուշացումները կամ պարզաբանումների պահանջըկդիտվի իմ անձի դեմ ուղղված գործողություն: 
Հասկանալի է, որ առջևում ևս մեկ ընտրություն կա և քաղաքական ուժերը փորձում են ամեն գնով շահել ընտրողների համակրանքը, սակայն ամեն ինչ պետք է անել հիմնավորված և առանց զգացմունքային ուղղորդումների:

 

Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին